Եվրո-2024․ Հայաստանի հավաքականի տպավորիչ հաղթանակը Կարդիֆում՝ 4-2
Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ: Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբում հյուրընկալվեց Ուելսին և հաղթեց 4-2 հաշվով: Կարդիֆում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակներ դարձան ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը: Տանտերերի կազմում գոլեր խփեցին անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Դենիել …
The post Եվրո-2024․ Հայաստանի հավաքականի տպավորիչ հաղթանակը Կարդիֆում՝ 4-2 appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբում հյուրընկալվեց Ուելսին և հաղթեց 4-2 հաշվով:
Կարդիֆում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակներ դարձան ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը:
Տանտերերի կազմում գոլեր խփեցին անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսը և անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարի Ուիլսոնը:
Հանդիպման 78-րդ րոպեին Ուելսի կազմում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց անգլիական «Բորնմութի» հարձակվող Կիֆեր Մուրը:
Հայաստանի հավաքականը 3 միավորով չորրորդն է D խմբում, Ուելսը երկրորդն է՝ 4 միավոր:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիայի հավաքականին ու պարտվել 1-2 հաշվով: Այս խմբում ընդգրկված են նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը և Լատվիայի հավաքականը:
The post Եվրո-2024․ Հայաստանի հավաքականի տպավորիչ հաղթանակը Կարդիֆում՝ 4-2 appeared first on ԳԱԼԱ.