Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.) զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական …
The post Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ appeared first on ԳԱԼԱ.
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.) զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:
Վնասի չափը պարզվում է:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
The post Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ appeared first on ԳԱԼԱ.