Կապիտալի շուկայի միջազգային ConFEAS 2023 համաժողովին մասնակցել է շուրջ 40 խոսնակ
Հայաստանում անցկացված Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցել է 30 երկրից շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 40 խոսնակ ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: