«Եկեք լսենք պարոն Սեիդովին՝ ինչո՞ւ է նա Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին կոչում Եվրոպայի քաղցկեղ․ կարող եք ելույթի համար չանհանգստանալ՝ Ջորջ Օրուելը դա Ձեզ համար պատրաստել է»․ Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում զավեշտալի համարեց այն, որ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքն ապահովելու մասին զեկույցի հեղինակի համար չի ապահովվել ազատ և անվտանգ մուտք դեպի Լաչինի միջանցք։