Եվրոպական խաղեր. քառորդ եզրափակչում Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա
Լեհական «Նովի Տարգ» արենայում վաղը կկայանան Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցումների քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա: Երևանի ժամանակով 17:30-ին ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ: Երեկոյան մրցահերթում արդեն՝ 21:45-ին, կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ ուժերը չափելով Բուլղարիայի ներկայացուցիչ …
The post Եվրոպական խաղեր. քառորդ եզրափակչում Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա appeared first on ԳԱԼԱ.
Լեհական «Նովի Տարգ» արենայում վաղը կկայանան Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցումների քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա:
Երևանի ժամանակով 17:30-ին ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ: Երեկոյան մրցահերթում արդեն՝ 21:45-ին, կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ ուժերը չափելով Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Իբանեսի հետ:
22:30-ին ռինգ դուրս կգա 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ մենամարտելով սերբ Վախիդ Աբասովի հետ, իսկ 23:00-ին աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կմենամարտի բրիտանացի Ջասթի Օրիեի հետ:
Հակոբյանը, Բազեյանն ու Մադոյանը հաղթանակների դեպքում օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն:
The post Եվրոպական խաղեր. քառորդ եզրափակչում Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա appeared first on ԳԱԼԱ.