Ջերարդը մի շարք համալրումներ է նախատեսել սաուդյան ակումբի համար․ Մորատա և այլք
Սաուդյան «Ալ Էթիֆակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սթիվեն Ջերարդը մի շարք համալրումներ է նախատեսել։
Transfermarkt-ը գրել է, որ Ջերարդը նախատեսում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային, «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Կոուտինյուին, «Լիվերպուլի» կիսապաշտպան և ավագ Ջորդան Հենդերսոնին, «Չելսիի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին հրավիրել ակումբ։
«Լիվերպուլի» լեգենդի՝ մարզչի պաշտոնում նշանակելու մասին երեկ պաշտոնապես հայտարարվեց։