2-ամյա որակազրկումից հետո ֆունկցիոները ևս 16 ամսով որակազրկվել է խաղացողների աշխատավարձերի հետ կապված խարդախությունների համար։ Այս մասին հայտնում է ANSA-ն։
Բացի այդ, ազգային դաշնային դատարանի որոշմամբ` Անյելին պետք է վճարի 60 հազար եվրո տուգանք։ Նշվում է, որ դատախազը ֆունկցիոների համար 20-ամսյա որակազրկում է պահանջել։ Ինքը՝ Անյելին, սպասում է դատավճռի հիմնավորմանը՝ բողոքարկելու համար
«Յուվենտուսը» Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում ֆինանսական խարդախությունների համար զրկվել է մրցաշարային աղյուսակի 15 միավորից:
Նոյեմբերի վերջին ակումբի տնօրենների խորհրդի անդամների մեծ մասը հրաժարական է տվել։