«Ովքեր խուսափում են Արցախ տեղանվան օգտագործումից, նրանք մեղանչում են ոչ միայն մեր նախնյաց հինավուրց ավանդույթի, այլև սերունդների երազանքի առջև»
Երբ կազմվում էր հայոց միջնադարյան աշխարհագրական կարևորագույն երկը՝ «Աշխարհացույցը», Մեծ Հայքի թագավորությունն այլևս գոյություն չուներ, իսկ Արցախն ու Ուտիքն ընդգրկվել էին Աղվանից մարզպանության կազմում, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը․ «Չնայած սրան, հայկական երկու աշխարհներն էլ այս երկում ներկայացված են հենց Հայաստանի անքակտելի մասեր, քանի որ մեր նախնիները քաջ գիտակցում էին, թե որքան …
The post «Ովքեր խուսափում են Արցախ տեղանվան օգտագործումից, նրանք մեղանչում են ոչ միայն մեր նախնյաց հինավուրց ավանդույթի, այլև սերունդների երազանքի առջև» appeared first on ԳԱԼԱ.
Երբ կազմվում էր հայոց միջնադարյան աշխարհագրական կարևորագույն երկը՝ «Աշխարհացույցը», Մեծ Հայքի թագավորությունն այլևս գոյություն չուներ, իսկ Արցախն ու Ուտիքն ընդգրկվել էին Աղվանից մարզպանության կազմում, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը․
«Չնայած սրան, հայկական երկու աշխարհներն էլ այս երկում ներկայացված են հենց Հայաստանի անքակտելի մասեր, քանի որ մեր նախնիները քաջ գիտակցում էին, թե որքան կարևոր է պատմական լեգիտիմության հիման վրա հայոց պետականության վերականգնման տեսլականի գաղափարական հիմնավորումը։
Հիմա, երբ հենց մեզանում ոմանք վախվորած կերպով խուսափում են հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախ տեղանվան օգտագործումից, նրանք մեղանչում են ոչ միայն մեր նախնյաց հինավուրց ավանդույթի, այլ նաև նրանց, ներկայիս ու գալիք սերունդների երազանքի առջև»,- նշել է նա։
The post «Ովքեր խուսափում են Արցախ տեղանվան օգտագործումից, նրանք մեղանչում են ոչ միայն մեր նախնյաց հինավուրց ավանդույթի, այլև սերունդների երազանքի առջև» appeared first on ԳԱԼԱ.