Պետական օղակները չեն գործակցում կառուցապատողների հետ. Գրիգորյանը` ոլորտի սթրեսների մասին. Sputnik Արմենիա
«Մարդիկ դիմում են շինթույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար, պատասխանները ստանում են օրենսդրորեն սահմանված ժամկետները 5-10 անգամ գերազանցող ուշացումով։ Հերիք չէ` պատասխանները ուշացումով են ստացվում, դրան գումարվում են անհիմն մերժումները կամ ինչ–ինչ թերությունների մատնանշումը։ Սրանք լուրջ խնդիրներ ու ռիսկեր են կառուցապատողների համար»,– վստահեցրեց Գրիգորյանը։