Դատախազությունը պարզաբանում է՝ կայքից չի հեռացվել Սումգայիթի և Մարաղայի մասին պատմող բաժինը. CivilNet
CivilNet. Լրատվամիջոցներում հուլիսի 22-ին տեղեկություն տարածվեց, թե գլխավոր դատախազության կայքից հեռացվել է Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող փաստական նյութեր պարունակող բաժինը։ Տեղեկության սկզբնաղբուրը «Փաստինֆո» լրատվական կայքն է։ Լուրը արտատպել են news.am, analitik.am, yerkir.am, lragir.am, lurer.com, aysor.am, asekose.am, panorama.am և մի շարք այլ լրատվական կայքեր։ Խնդիրը առաջացել էր կայքի նորացման պատճառով․ բաժինն արդեն հասանելի է