Մարդու երջանկությունը սիրո և խոնարհության մեջ է, դժբախտությունը` հպարտության
Սովորաբար շատ մարդիկ հեշտությամբ նկատում են ուրիշների մեղքերը և սրտում իրենց բարձր դասում մյուսներից: Այնուամենայնիվ, մինչդեռ հայելու մեջ չես նայել և տեսել քո իրական պատկերը, որը տարբերվում է պատկերացումներիցդ, այդպես էլ` մինչդեռ չես նայում հոգևոր հայելուն` հոգևոր ինքնաճանաչողությանը, չես տեսնում հոգևոր իրական պատկերդ, թե ինչպիսին ես, որը տարբերվում է քո պատկերացումներից: Հակառակ դեպքում նմանվում ես ինքնագոհ փարիսեցուն, որ ասում էր` Աստված իմ, շնորհակալ եմ, որ նման չեմ ուրիշներին (Ղուկ. 18.9-14):