Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում վաստակել է իր առաջին մրցանակը
Արաբական Չեմպիոնների գավաթի եզրափակիչում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդած «Ալ Նասր»-ը լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Հիլալ»-ին: Խաղը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Թաիֆ քաղաքում:
Հաղթողների կազմում երկու գոլերի հեղինակը Ռոնալդուն է, ով 74-րդ և 98-րդ րոպեներին է գրավել մրցակցի դարպասը: «Ալ-Հիլալ»-ի կազմում 51-րդ րոպեին գոլ է խփել Միքայելը:
Ռոնալդուն 115-րդ րոպեին փոխարինվել է ծնկի վնասվածք ստանալու պատճառով:
Այդպիսով, Ռոնալդուն վաստակել է Սաուդյան Արաբիայում իր առաջին մարզական մրցանակը:
Նա անցյալ տարվա դեկտեմբերին է տեղափոխվել Սաուդյան Արաբիա: Ռոնալդուն հինգ անգամ վաստակել է «Ոսկե գնդակը», ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր է և Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի հաղթող:
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է, մեծ նվաճումների է հասել Անգլիայի և Իսպանիայի առաջնություներում:
«Ալ-Նասր»-ի կազմում հաղթանակը Ռոնալդուի կարիերայում 35-րդ թիմային նվաճումն է և առաջինը առաջինը 2021 թվականի մայիսից ի վեր, երբ նա Տուրինի «Յուվենտուս»-ի հետ նվաճել է Իտալիայի գավաթը: