Ադրբեջանն ինտենսիվորեն աշխատում է իրավիճակից ելքեր գտնելու համար, Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը․ ՄԱԿ-ում Բաքվի ներկայացուցիչ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հերքեց Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքները, որոնք վերաբէրում են շրջափակմանը, մարդասիրական աղետին։
«Ադրբեջանն ինտենսիվորեն աշխատում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ և ԿԽՄԿ-ի հետ իրավիճակից ելքեր գտնելու համար, Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը։ Միայն մեկ բացատրություն դա կաորղ է ունենալ՝ Հայաստանը չի ցանկանում լուծման մաս լինել» (չակերտները - Tert.am),- նշեց նա։
Ըստ նրա՝ Հայաստանն «է խոչընդոտում Լաչինի միջանցքով տեղաշարժը», «քաղաքականացնում է» Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը՝ «կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և կանխելով տեղի էթնիկ հայ բնակիչների ինտեգրումը» (չակերտները - Tert.am)։