Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով․ ԱՄՆ ներկայացուցիչ
Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով։ Այս մասին Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«Ցանկանում եմ ընդգծեց, որ կողմերը (Հայաստանը և Ադրբեջանը - Tert.am) շարունակեն բանակցությունները՝ միտված այս հակամարտության խաղաղ լուծմանը։ Եվ պետք է կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշեց նա։
Ըստ նրա՝ բոլոր կողմերը պետք է լինեն ճկուն, գնան փոխզիջումների։ «Խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի պաշտպանություն։ Պաշտպանություն ԼՂ-ում բնակվող անձանց իրավունքների և անվտանգության։ ԱՄՆ-ը կոչ է զսպվածություն ցուցաբերել և անմիջապես դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խաթարում են խաղաղությունը և գործընթացը»,- ընդգծեց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Ամերիկացի դիվանագետը նաև կոչ արեց հարգել միջազգային մարդասիրական իրավունքը։