Կրկեսային մեծ շոու-ծրագրով առաջին անգամ Հայստանում կլինեն Վարդանյան եղբայրները
Վարդանյան եղբայրների կրկեսային մեծ շոու-ծրագիրը՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 2-ին և 3-ին Երևանում հանդես կգան ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները, որոնք առավել հայտնի դարձան 2017 թվականին Ռուսաստանում կայացած «Минута славы» նախագծում հաղթելուց հետո։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայանալուց զատ՝ եղբայրները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։