Ի՞նչ է անելու Իրանը, եթե Ռուսաստան-Թուրքիա լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձի զավթել միջանցք
Լրագրող Թաթուլ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ի՞նչ է անելու Իրանը, եթե Ռուսաստան-Թուրքիա լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձի զավթել միջանցք Անդրկովկասը ցարական Ռուսաստանը գրավել է Իրանից՝ 1805-1813 և 1826-1828թթ պատերազմների արդյունքում: Երբ 1827թ հոկտեմբերի 1-ին ռուսները պարսիկներից գրավեցին Երևանը, վերջին կառավարիչը Հոսեյն Ղոլի խանն էր: Մեր հարևան Իրանը այսօր այս փաստը չի շահարկում և պրոպագանդում, …
The post Ի՞նչ է անելու Իրանը, եթե Ռուսաստան-Թուրքիա լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձի զավթել միջանցք appeared first on ԳԱԼԱ.
Լրագրող Թաթուլ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ի՞նչ է անելու Իրանը, եթե Ռուսաստան-Թուրքիա լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձի զավթել միջանցք
Անդրկովկասը ցարական Ռուսաստանը գրավել է Իրանից՝ 1805-1813 և 1826-1828թթ պատերազմների արդյունքում:
Երբ 1827թ հոկտեմբերի 1-ին ռուսները պարսիկներից գրավեցին Երևանը, վերջին կառավարիչը Հոսեյն Ղոլի խանն էր:
Մեր հարևան Իրանը այսօր այս փաստը չի շահարկում և պրոպագանդում, փոխարենը Ադրբեջանը իրենով է արել պատմության այդ կտորը և այն ներկայացնում է ադրբեջանական պատմության մաս:
Այստեղ հայ ակադեմիական և քաղաքակամ միտքն ասելիք ու անելիք ունեն:
Թեհրանի համար Հայաստան-Իրան սահմանը կարմիր գիծ է:
Ես չեմ ասում, որ պարսկական բանակը պաշտպանելու է մեզ ադրբեջանական հնարավոր ագրեսիայից, բայց մեծ է հավանականությունը, որ Իրանը կմտնի Սյունիք՝ պաշտպանելու առաջին հերթին իր շահերը, որ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը արհամարհանքով անտեսում է:
Այստեղ՝ Արաքս գետի երկայնքով ամեն կիլոմետրի վրա Հայաստան-Իրան շահերը նույնական են և այստեղ պետք է հայ-իրանական սերտ գործակցություն, եթե անգամ Մոսկվայից, Բրյուսելից ու Վաշինտոնից լսվեն դատապարտումներ:
Կարող է անգամ գալ մի պահ, երբ հարց առաջանա, թե ինչ են անում ռուս սահմանապահները Հայաստան-Իրան բարեկամական սահմանին, մանավանդ, որ միջանցքի հարցում Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ և խորը հակասության մեջ են Հայաստանի և Իրանի կենսական շահերի հետ:
Հայաստանը առանց Իրանի հետ սահմանի կլինի ինվալիդ պետություն:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը նաև պետք է փնտրել այստեղ»։
The post Ի՞նչ է անելու Իրանը, եթե Ռուսաստան-Թուրքիա լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձի զավթել միջանցք appeared first on ԳԱԼԱ.