Երվանդ Թարվերդյան․ «Հորդորում եմ իշխանություններին հենց վաղը կասեցնել այս քարոզարշավը եւ փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին՝ պատերազմ սկսվելուն պատրաստվելու համար»
«Միացյալ Հայաստան» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը ավագանու ընտրություններից առաջ քարոզարշավի հերթական օրը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իր դիտարկմամբ երեւանցիները ընտրությունների նկատմամբ բավականին անտարբեր են։ «Այսօր քաղաքացիներին մեկ այլ կարեւոր հարց ավելի շատ է հուզում։ Մասնավորապես, կանխատեսվող պատերազմը։ Վերլուծելով իրավիճակը՝ անձամբ ես հորդորում եմ իշխանություններին հենց վաղը կասեցնել այս քարոզարշավը եւ փորձել համախմբել