Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ-ի որոշումը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը գրառում է արել X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում՝ ողջունելով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
«Աշխարհն ավելի ու ավելի փոքր է դառնում Կրեմլի ավտոկրատի համար: Ես ողջունում եմ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։