Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Իսրայելի դրոշի գույներով (տեսանյութ)
Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Իսրայելի դրոշի գույներով՝ ի նշան պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Իսրայելի հետ համերաշխության։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը
Աշտարակի մեծ մասը լուսավորվել է կապույտ լուսարձակներով, մինչդեռ հիմքի մոտ՝ սպիտակ լուսարձակներով։ Աշտարակի վրա տեղէ գտել նաև Դավթի վեցաթև աստղը, որը պատկերվել է դեպի Սենա գետն ուղղված հյուսիս-արևմտյան կամարի վերևում։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։