Երևանում բախվել են Nissan-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 52 հասցեի դիմաց բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և մոպեդը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Nissan-ի վարորդի և մոպեդավարի ինքնությունը: