Երևանի թիվ 188 դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 24 խումբը կանչով մեկնել է Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, …
The post Երևանի թիվ 188 դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ appeared first on ԳԱԼԱ.
Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 24 խումբը կանչով մեկնել է Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Գառնիկ Հ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածն աշխատում էր նշված դպրոցում որպես պահակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Երևանի թիվ 188 դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ appeared first on ԳԱԼԱ.