HRW. Թուրքիայի ռազմագործողություններից հումանիտար ճգնաժամը խորանում է Սիրիայի հյուսիսում
Մարդու իրավունքների պաշտանության միջազգային կազմակերպությունը` «Human Rights Watch»-ը զեկույց է պատրաստել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների և դրա հետևանքների վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 5-10 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով այդ շրջանում հումանիտար աղետն ավելի է խորացել։ Ընդգծվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով տեղի …
The post HRW. Թուրքիայի ռազմագործողություններից հումանիտար ճգնաժամը խորանում է Սիրիայի հյուսիսում appeared first on ԳԱԼԱ.
Մարդու իրավունքների պաշտանության միջազգային կազմակերպությունը` «Human Rights Watch»-ը զեկույց է պատրաստել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների և դրա հետևանքների վերաբերյալ։
Մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 5-10 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով այդ շրջանում հումանիտար աղետն ավելի է խորացել։
Ընդգծվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով տեղի խաղաղ բնակչության խնդիրները՝ կապված ջրի հասանելիության հետ, ավելի են բարդացել։
Կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի զինված ուժերրին դադարեցնել հարվածները կարևոր ենթակառուցվածնքների, այդ թվում ջրակայանների վրա և ավելի չխորացնել առանց այդ էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածների հետևանքով տուժել է մոտ 4.3 միլիոն մարդ, առնվազն 18 ջրի պոմպակայան և 11 էլեկտրակայան շարքից դուրս են եկել։
Աղբյուրն իր կողմից նշում է, որ Թուրքիայի նման գործողությունները առաջին անգամ չեն, նախկինում քրդերի դեմ իրականացրած գործողությունների ժամանակ միտումնավոր թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
The post HRW. Թուրքիայի ռազմագործողություններից հումանիտար ճգնաժամը խորանում է Սիրիայի հյուսիսում appeared first on ԳԱԼԱ.