Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը ստեղծում է արդեն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը` 1)լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն). 2)լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ»