Զարեհ Սինանյան. «Դուք ուզում եք, որ ես այս համաժողովի ծանր թեմաները այստեղ մի քանի բառով արտահայտե՞մ։ Չի ստացվի, ես չեմ էլ կարող սպառիչ պատասխաններ տալ»
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում առաջին անգամ «Հանուն հայկական շահերի եւ օրենքի գերակայության» խորագրով Հայ իրավաբանների համագումարի պանելային քննարկումներից մեկը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին եւ հետպատերազմական գործընթացներին։ Aravot.am-ը զրուցեց համաժողովի կազմակերպիչ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ -Պարոն Սինանյան։ Որքան հնարավոր է հակիրճ ներկայացրեց այս նախաձեռնության նպատակը։ -Եթե շատ կարճ պատասխանեմ, խորացնել, ընդլայնել սփյուռքի հայ