Իսրայելի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Հյուսիսային Կովկասը
Իսրայելի իշխանությունները առավելագույնս բարձրացրել են Հյուսիսային Կովկասում իրենց քաղաքացիների համար սպառնալիքի մակարդակը՝ խորհուրդ տալով լքել տարածաշրջանը և չմեկնել կովկասյան հանրապետություններ։ Այս մասին ասվում է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի և ԱԳՆ-ի համատեղ հայտարարության մեջ։ Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ համերկրացիները կարող են հարձակման ենթարկվել կամ դառնալ հրեական օբյեկտների դեմ անկարգությունների ու բռնությունների զոհ։ Հայտարարության մեջ նշվում …
The post Իսրայելի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Հյուսիսային Կովկասը appeared first on ԳԱԼԱ.
Իսրայելի իշխանությունները առավելագույնս բարձրացրել են Հյուսիսային Կովկասում իրենց քաղաքացիների համար սպառնալիքի մակարդակը՝ խորհուրդ տալով լքել տարածաշրջանը և չմեկնել կովկասյան հանրապետություններ։ Այս մասին ասվում է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի և ԱԳՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ համերկրացիները կարող են հարձակման ենթարկվել կամ դառնալ հրեական օբյեկտների դեմ անկարգությունների ու բռնությունների զոհ։
Հայտարարության մեջ նշվում են այն շրջանները, որտեղ հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ՝ Ադիգեա, Չեչնիա, Դաղստան (մայրաքաղաք՝ Մախաչկալա), Ինգուշեթիա, Կաբարդինո-Բալկարիա, Կալմիկիա, Կարաչայ-Չերքեզիա, Հյուսիսային Օսիա-Ալանիա, Կրասնոդար և Ստավրոպոլի երկրամասեր, Միներալնիե Վոդի քաղաք:
«Իսրայելի ազգային անվտանգության ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը կոչ են անում մարդկանց խուսափել մոտ ապագայում այդ շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվող իսրայելցիներին որքան հնարավոր է շուտ լքել դրանք»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան տեղի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին Մախաչկալայի օդանավակայանում՝ բողոքելով պաղեստինա-իսրայելական հակամարտության եւ Թել Ավիվից ինքնաթիռի ժամանման դեմ։ Որոշ ցուցարարներ մտել են օդանավակայանի շենք և վազել դեպի թռիչքուղի։
The post Իսրայելի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Հյուսիսային Կովկասը appeared first on ԳԱԼԱ.