Ոչինչ անարդյունք չի մնում
Գիտնականն ու դռնապանը հայտնվում են հանդերձյալ աշխարհում և մոտենում դրախտի հսկայական, ահռելի դարպասներին: Այս գիտնականը, որ երկրային կյանքում միայն իր համար էր աշխատել, առաջ է ընկնում և փորձում հրելով բացել, բայց չի կարողանում, այնուհետև սկսում իր գիտելիքներով մտածել, վերլուծել, թե ինչպես կարող է գործել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: