Փարաքար գյուղում կատարված սպանության փորձը բացահայտվել է
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ժամը 7.30-ին անհայտ անձը մոտեցել էր Երևան-Արմավիր ճանապարհին՝ Փարաքար գյուղի հատվածում, ճամփեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենային և, բացելով առջևի դուռը, կրակել էր վարորդի ոտքերին:
Վաղարշապատի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: