Կառավարությունն իր խնդիրները բարդում է ԿԲ–ի վրա. Վարդան Արամյան. Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը և՛ ուրախալի է, և՛ տխրեցնող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով նախարարի վերջին ճեպազրույցում արված հայտարարությանը։