«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում գրանցված պայթյունների պատասխանատվությունը
«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում հինգշաբթի օրը տեղի ունեցած երկու պայթյունի պատասխանատվությունը։
Այս մասին հայտնում է Ռոյթերզը՝ հղում անելով ահաբեկչական կազմակերպության Տելեգրամյան ալիքներին։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի Քերման քաղաքում 2 պայթյուն տեղի էր ունեցել՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Պայթյունների հետևանքով, տարբեր տվյալներով, ավելի քան 100 մարդ էր զոհվել։