Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա, կան վիրավորներ․ Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ։ Ճանապարհն ամբողջովին դարձել է անանցանելի, պարեկները մեծ դժվարությամբ են կարողանում անգամ