Վրաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Նոր ալիք» երգի մրցույթի հաղթողը
Վրաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում կներկայացնի 2014 թվականին Յուրմալայում «Նոր ալիք» մրցույթի հաղթող Նուցա Բուզալաձեն։
Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անցյալ տարի Բուզալաձեն մասնակցել է հանրահայտ երաժշտական շոուներից մեկին՝ American Idol-ին և հայտնվել լավագույն 12 կատարողների թվում։
Եվրատեսիլ 2024-ը կկայանա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին, 9-ին և 11-ին։