Ինչո՞ւ է զբոսաշրջային Գյումրին վերածվում թանկ քաղաքի․ պատմական կենտրոնի ռեստորաններից մեկի գործադիր տնօրենն ունի ի՛ր հիմնավորումը
Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով 2023 թվականին Գյումրի այցելող զբոսաշրջիկների մասին, ասաց՝ նրանց թիվը նվազել է։ «Վերջնական թվեր, բնականաբար, չեմ կարող հրապարկել, բայց կարծում եմ՝ մինչև 15 տոկոս նվազում կա նախորդ տարիների հետ համեմատ։ Այս թիվը հրապարակում եմ՝ պայմանավորված մեր ռեստորանի հաճախումներով։ Իհարկե, նվազումը կապում եմ