World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանի հայելային քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին ուղղված իր բոլոր առաջարկները սովոր է ձևակերպել հայելային տարբերակով. օրինակ՝ առաջարկում է զորքերը հայելային հետ քաշել, հայելային ճանաչել մեկմեկու տարածքը նշված քառակուսի կիլոմետրերով, հայելային բացել ճանապարհները, հիմա էլ առաջարկում է հայելային երկուստեք տեղեկացնել սպառազինությունների մասին:

Ի՞նչ է թաքնված այս առաջարկների տակ: Մի պարզ բան. Հայաստանի վարչապետը գիտի, որ Ադրբեջանը, միևնույն է, իր ոչ մի առաջարկը չի ընդունելու, և հայելային ձևակերպումը անում է միայն ներքին լսարանի համար որոշակի լեգիտիմություն ապահովելու համար:

Պատկերացրեք, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ մի քաղաքական գործիչ, որը ոչ թե անիրական քաղաքական հայտարարություններ աներ, այլ ազնվորեն խոսեր քաղաքացիների հետ և հայտներ իր առաջարկները՝ առանց փաթեթավորելու հայելային ձևակերպումների տակ, ապա նրա առաջարկները կհնչեին այսպես. 

  • Հայաստանը պատրաստ է իր զորքերը հետ քաշել սահմաններից, որին կհետևեն Ադրբեջանի կողմից որևէ սադրանք կամ նույնիսկ լուռ այդ դիրքերը գրավելու քայլեր:
  • Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայտարարում, որ Արցախի հարցը գոյություն չի ունեցել և չունի, որը նա արդեն արել է բազմաթիվ անգամներ, սակայն Ադրբեջանը գեթ մեկ անգամ չի ճանաչել Հայաստանի 29 800  քառակուսի կիլոմետր տարածքը, դեռ ավելին՝ պետական մակարդակով սկսել է առաջ մղել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ ադրբեջանական համարելով Սյունիքը, Գեղարքունիքը, Սևանը, Երևանը և այլն:
  • Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ չի բացելու ճանապարհները, ինչքան էլ Փաշինյանը խոսում է «Խաղաղության խաչմերուկից»: Իմիջիայլոց, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՛ւ է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկը» եռակողմ, որի ուղղություններն ուղղված են դեպի Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան, և չկա դեպի Իրան ուղղությունը: Չգիտես ինչու, հայկական խաչմերուկը ընդամենը եռմերուկ է՝ առանց Իրանի հետ սահմանի, որի նկատմամբ հավակնությունները Ադրբեջանը չի էլ թաքցնում:
  • Նույնը վերաբերում է սպառազինություններին. ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ տեղեկատվություն չի տալու Հայաստանին իր սպառազինությունների վերաբերյալ, ավելին, հայտարարել է, որ երբ Հայաստանը ձեռք բերի իր երկրին վտանգ սպառնացող սպառազինություն, անմիջապես այն կոչնչացնի: Եթե Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է սպառազինությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին, ապա այդ տեղեկատվությունը ստանալուն պես Ադրբեջանն անմիջապես կարող է այն ոչնչացնել, մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ 44-օրյայի ժամանակ, երբ հայկական զորքերը պատրաստվում էին հարձակման, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատմում էր այդ մասին: 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո համաներում հայտարարվեց բանակից խուսափածների համար՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով հետագա դասալքությունների համար:

Իսկ բանակային ստորաբաժանումները հետ քաշվեցին սահմաններից, և սահմանների հսկողությունը վերապահվեց ԱԱԾ սահմանապահ զորքերին, որոնք որևէ կերպ չեն կարող այդ ծավալի պահպանություն իրականացնել, ինչի հետևանքով նաև հետագա տարիներին հսկայական տարածքային նոր կորուստներ ունեցանք Ջերմուկի, Ներքին Հանդի և այլ հատվածներում:

Օբյեկտիվ հարց է ծագում. իսկ ինչո՞ւ այս ամենի մասին չի բարձրաձայնում ընդդիմությունը: 

Ճիշտ է, երեկ Ազգային ժողովում Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին այս թեմայի շուրջ հարց տվեց, և չնայած ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոսեց միայն հարցի չափածո հանգավորման մասին, բայց առաջինն իր ֆեյսբուքյան էջում տարածեց հենց Լևոն Քոչարյանի հետ հարցուպատասխանը՝ հերթական անգամ միտումնավոր ստանձնելով Լևոն Քոչարյանի փիառշիկի գործառույթը, ինչն արդեն երկար ժամանակ անում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ օրըստօրե հալվող և մաշվող իր վարկանիշով առանց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փոխադարձ աջակցության թե՛ իրենք, թե՛ նախկինները, որոնք այսօր հարյուր տոկոսով ձևավորել են խորհրդարանը, կսրբվեն առաջին իսկ ադեկվատ ու կոմպետենտ քաղաքական ուժի ձևավորման դեպքում: Սա է պատճառը, որ մեկմեկու օգնելով և աջակցելով, ներկաներ-նախկիններ խոսույթը տարիներով գեներացնելով, ըստ էության, միայն թև ու թիկունք են կազմում իրար: 

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ընդդիմության պասիվությունը միայն մի բանի մասին է խոսում. նրանք նույնպես ամբողջովին համաձայն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականությանը: Բավական է միայն հիշել, թե վերջին մի քանի տարվա ընթացքում և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը քանի անգամ են քաղաքական ասպարեզ իջել հատուկ Նիկոլ Փաշինյանին փրկելու համար:

Մարի Ներսեսյան

MediaLab.am

The post Փաշինյանի հայելային քաղաքականությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Московское «Динамо» в гостях победило «Амур» в матче КХЛ

Летевшие рейсом S7 конкурсанты "Учителя России" остались без багажа в Саратове

«Оке» и не снилось: самые смешные и грустные советские микроавтомобили

Путин и Бердымухамедов обсудили по телефону укрепление партнерства стран

Музыкальные новости

Ирина Дубцова запустила амбициозный проект для российских семей

Суд назначил по 15 суток ареста 13 фигурантам конфликта у офиса Wildberries

В Wildberries осудили попытки адвокатов Бакальчука выставить нападавших жертвами

Битва при Wildberries

Новости России

Татьяна Бакальчук о погибших сотрудниках: «Их семьи — теперь наши семьи»

Центр восточной медицины в Петербурге

«Я молюсь»: Прохор Шаляпин назвал свой самый главный страх

Лже-Пётр III: как «русский» самозванец стал единственным царём Черногории

Экология в России и мире

Чистота — залог здоровья

N°21, коллекция весна-лето 2025

В Ставропольском крае разработана новая медико-психологическая услуга

Золото, гранат и жемчуг: стилист «585*ЗОЛОТОЙ» составила топ ювелирных трендов осени 2024

Спорт в России и мире

Ига Швёнтек снялась с турнира категории WTA-1000 в Пекине

«Совесть не позволила»: Надежда Гуськова в юности попадала в клубы оригинальным способом

Вероника Кудерметова победила Викторию Томову и пробилась в полуфинал WTA-500 в Сеуле

Кондитерская империя и роман с другом принца Гарри: как сейчас живет первая ракетка мира Мария Шарапова

Moscow.media

В Ленобласти отремонтировали участки на Ропшинском и Староприозерском шоссе

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие

Завершается ремонт дорог к спортивным объектам в Свердловской области

Песня под Ключ. Купить Песню под Ключ. Запись Песни под Ключ.







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *