Ղազախստանը «երբեք սա չի ների». Թինա Կանդելակիին թույլ չեն տա մուտք գործել Ղազախստան
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտնել է, որ ռուսական TНT հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակիին թույլ չեն տա Ղազախստան մտնել, եթե նա որոշի երկիր այցելել։ Ղազախստանի իշխանությունները դժգոհ են Կանդելակիի վերջին գրառումից՝ երկրում «ռուսաց լեզվի դուրսմղման» վերաբերյալ, գրում է kommersant.ru-ն։