Շառլ Միշելը ողջունել է Բրյուսելյան գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։ Այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։