8-14 տարեկան տարիքային խմբում «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը
Այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին