Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։
Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Այցի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմի ընթացքը, ինչպես նաև թուրք-ուկրաինական հարաբերությունները։