Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան շրջադարձային է լինելու. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը – Պարո՛ն Սաֆրաստյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան, նախորդ օրն էլ նախատեսվում է այց նաև Ադրբեջան ու Վրաստան։ Ձեր դիտարկումներն եմ խնդրում այս այցի վերաբերյալ։ – Դեռ վաղ է որևէ գնահատական հնչեցնել, որովհետև այդ մասին կարելի կլինի խոսել միայն այցից հետո, բայց հավանական է, […]

The post Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան շրջադարձային է լինելու. Ռուբեն Սաֆրաստյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան, նախորդ օրն էլ նախատեսվում է այց նաև Ադրբեջան ու Վրաստան։ Ձեր դիտարկումներն եմ խնդրում այս այցի վերաբերյալ։

– Դեռ վաղ է որևէ գնահատական հնչեցնել, որովհետև այդ մասին կարելի կլինի խոսել միայն այցից հետո, բայց հավանական է, որ այն ճանաչողական բնույթ ունի, որովհետև Հարավային Կովկասի երեք երկիրն էլ նա պետք է այցելի։ 

– Այս այցը Հայաստան կարո՞ղ ենք կարևոր կամ պատմական համարել, որովհետև արդեն իսկ հնչում են նման բնութագրումներ։

– Ես, անկեղծ ասած, դեռևս չեմ տեսնում որևէ նշան, որ դա կարող է պատմական, շրջադարձային լինել, սա, իմ ընկալմամբ, ինչպես արդեն նշեցի, ճանաչողական է, նպատակ ունի հասկանալու Հարավային Կովկասի երեք երկրների ընդհանուր աշխարհաքաղաքական մոտեցումները։ 

Դե, եթե Վրաստանը վաղուց է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, ի դեպ, Հայաստանն ու Ադրբեջանը ևս համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանն էլ երկար տարիներ համագործակցում է, ուղղակի այս այցը նպատակ ունի նախևառաջ Հարավային Կովկասում ծանոթանալ այն նոր իրադրությանը, որը ստեղծվում է աշխարհում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների այս աննախադեպ սրման պայմաններում:

– Վերջին օրերին կրկին ակտիվացել են Թուրքիայից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությանը։ Այս փուլում ինչո՞ւ է թուրքական կողմն ակտիվացրել այդ թեմայի վերաբերյալ հայտարարությունները։

– Պետք է հստակ հասկանալ, որ Թուրքիան երբեք էլ չի թաքցրել իր հետաքրքրությունը «Զանգեզուրի միջանցքի» մասով, այդ հետաքրքրությունը վերջին շրջանում միշտ էլ եղել է, ու դրա մասին բացահայտ խոսել են՝ ամենաբարձր մակարդակով։ 

Երկրորդը՝ հայտարարությունները, որ արվում են, ընդհանուր առմամբ արտահայտում են Թուրքիայի ռազմավարական նպատակը՝ ամեն գնով ստանալ Կենտրոնական Ասիայի հետ ավելի կարճ ճանապարհով կապվելու այդ հնարավորությունը ու դրանով իսկ իրականացնել ոչ միայն իր պանթյուրքիստական վաղեմի ծրագրերը, այսինքն՝ ուժեղացնել կապը թյուրքալեզու երկրների ու Թուրքիայի միջև, այլ նաև այդպիսով փորձել հնարավորինս մտնել համաշխարհային կոմունիկացիոն այդ նոր ծրագրերի մեջ, որ հիմա քննարկվում են, ու որոնք, համոզված եմ, առաջիկա տարիներին իրականություն կդառնան: 

Խոսքը, մասնավորապես, Չինաստան-Եվրոպա առևտրական այդ նոր ճանապարհների մասին է, որոնք շրջանցում են Ռուսաստանը։ Երկրորդ ծրագիրն էլ Հնդկաստան-Եվրոպա ծրագիրն է, սրանք խոշոր մեգանախագծեր են, որոնք հիմա քննարկումների փուլում են, ու այս նախագծերում Հարավային Կովկասն ունի իր դերն ու նշանակությունը, չէի ասի՝ շատ կարևոր, բայց կարևոր նշանակությունը ունի։ 

Հարավային Կովկասը որպեսզի մտնի այդ նախագծերի մեջ, պետք է այստեղ գործի կոմունիկացիաների այն համակարգը, որ կան Հարավային Կովկասում, որի կարևոր մաս է կազմում Սյունիքով անցնող երկաթուղային ճանապարհը: Եթե դա սկսի գործել, ու մնացածներն էլ գործեն, ինչը որ կառուցված չէ, կառուցվի, ապա Հարավային Կովկասը տեղ կգրավի այդ համամոլորակային նշանակություն ունեցող նախագծերում։ 

Այստեղ շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը: Ես ժամանակին առաջ եմ քաշել աշխարհաքաղաքական դարպաս հայեցակարգը, որը հենց Մեղրին է, որը գտնվում է այդ ճանապարհների վրա՝ ոչ միայն երկաթուղային, այլ նաև էներգետիկ և այլն, ու Հայաստանի ձեռքին է այդ դարպասի բանալին։ Դրա համար էլ Հայաստանը հիմա կարևոր նշանակություն է ձեռք բերում, ինչի համար էլ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ճնշումը Հայաստանի վրա ուժեղանում է՝ այդ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ 

Այստեղ կարևոր է այն, որ այդ կոմունիկացիան սկսի գործել, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքային ամբողջականության պայմաններում։ Սա մեր պետության կարևոր հիմնաքարերից մեկը պետք է լինի, որովհետև եթե մենք կորցնենք մեր ինքնիշխան իրավունքը Սյունիքով անցնող կոմունիկացիայի նկատմամբ, արդեն հետաքրքրություն չենք ներկայացնի։ Իսկ քանի դեռ դա գտնվում ու գտնվելու է մեր ինքնիշխանության ներքո, մեր տարածքի անբաժանելի մաս է կազմում, ու այստեղ գործում են մեր օրենքները, դրանով մենք դառնում ենք աշխարհաքաղաքական դարպաս։ Թեև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այդ ճնշումը կա, կլինի, կուժեղանա, բայց պետք է այդ ճնշմանը չենթարկվել ու բանալին անընդհատ պահել մեր ձեռքին, ու մենք որոշենք, թե այդ դարպասն ինչքան բացենք ու ինչքան փակենք։ Կրկնում եմ, որ բանալին պետք է լինի մեր ձեռքին, դրանից հրաժարվել հնարավոր չէ ու չպետք է լինի։

– Պարո՛ն Սաֆրաստյան, ինչ-որ պահի այդ ճնշումները կարո՞ղ են ռազմական գործողությունների տեսք ստանալ։

– Այդ վտանգը միշտ էլ կա, որովհետև մենք՝ ի դեմս Ադրբեջանի, տեսնում ենք մի պետություն, որը չի բավարարվում ստացածով, այլ մշտապես ձգտում է ավելիին, ու չի բացառվում, որ նոր ձեռքբերումների, տվյալ դեպքում՝ «Զանգեզուրի միջանցքի», համար կդիմի ագրեսիայի, որը կպաշտպանվի Թուրքիայի կողմից: Սա չի բացառվում, ու պետք է դրան պատրաստ լինել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան շրջադարձային է լինելու. Ռուբեն Սաֆրաստյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Г.А. Зюганов принял участие в концерте ко Дню защиты детей. Репортаж телеканала «Россия 1»

Международный день защиты детей

Врач Тяжельников рассказал, какие напитки нельзя пить в жару

КУПЛЮ: Куплю металлорежущий инструмент КХ, ЦХ

Музыкальные новости

Почта России помогла детям-подопечным благотворительных фондов встретиться с футболистами ЦСКА

Дизайнер Наталья Душегрея выпустила капсульные коллекции Весна-Лето 2024

«Восход», Тинькофф Банк и Альфа объявили о совместном pre-IPO фонде в секторе tech на 4 млрд рублей

POMPEYA и O! МАРГО выступят на фестивале «НЕБО»

Новости России

Суд признал более 1,7 тысячи человек потерпевшими по делу о теракте в «Крокусе»

КЧР. Ансамбль КЧГУ стал лауреатом фестиваля «Российская студенческая весна – 2023»

Примани, венок, жениха богатого: какие народные гадания до сих популярны у россиян

В Москве отметили День Независимости Азербайджана

Экология в России и мире

Волжский нарцисс - Плес

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России

Спецназ ворвался в прибрежный люксовый отель, а вертолет завис над бассейном: перепуганные туристы на вечеринке стали свидетелями реального боевика

Раскрыт секрет, как и где отдохнуть в России летом за 11 тыс. рублей

Спорт в России и мире

Итальянская забастовка: Рублёв, Котов и Самсонова вылетели с «Ролан Гаррос», Потапова обыграла Ван Синьюй

Медведев с трудом вышел в четвертый круг "Ролан Гаррос"

Главный русский теннисист заставил Париж аплодировать ему стоя. Что удалось Осьминогу Медведеву?

Азаренко не смогла выйти в 1/16 финала открытого чемпионата Франции по теннису

Moscow.media

Распределяй и управляй: водители «Грузовичкоф Бизнес» – о преимуществах работы и трудовых буднях  

Денис Сафин перевел 100 миллионов рублей в фонд помощи пострадавшим от паводка

Лучший HR-бренд – «Грузовичкоф»

ТСД промышленного класса Saotron RT-T60







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *