Ինչո՞ւ է Հայաստանն այս անհամեմատ ավելի մեծ աղետի պայմաններում ստանում անհամեմատ ավելի փոքր աջակցություն. Արցախի ՄԻՊ
Իհարկե, հնարավոր է, որ Վրաստանին նման ծավալի օգնություն է տրամադրվել նաև այն պատճառով, որ Վրաստանի հակամարտությունը Արևմուտքի հավաքական հակառակորդի հետ էր։ Այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ անհամեմատ ավելի փոքր աջակցության պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի կողմից համապատասխան աշխատանք չի տարվում միջազգային պատշաճ օժանդակություն ստանալու ուղղությամբ։