Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մատթեոսի էֆեկտը. հանձնողն ավելի կհանձնի, նվաճողն ավելի կնվաճի

Հող տվող. թերևս սա գործող իշխանությունների հասցեին ամենավիրավորական և սարսափելի պիտակն է: Հանրությունը բողոքում է և՝ արդարացի: Ժողովուրդը գիտի՝ որքան զիջես, այնքան հետո ավելի ես զիջելու:  Մարդիկ փորձում են իշխանություններին այս պարզ, առօրեական ճշմարտությունը հասկացնել՝ մեջբերելով թաղային կռիվների, բռնարարի և զոհի օրինակները: Տես, նայիր՝ նման վարքը միայն ուժեղացնում է ագրեսորին: Դու չես շահի, դու չես […]

The post Մատթեոսի էֆեկտը. հանձնողն ավելի կհանձնի, նվաճողն ավելի կնվաճի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հող տվող. թերևս սա գործող իշխանությունների հասցեին ամենավիրավորական և սարսափելի պիտակն է: Հանրությունը բողոքում է և՝ արդարացի: Ժողովուրդը գիտի՝ որքան զիջես, այնքան հետո ավելի ես զիջելու: 

Մարդիկ փորձում են իշխանություններին այս պարզ, առօրեական ճշմարտությունը հասկացնել՝ մեջբերելով թաղային կռիվների, բռնարարի և զոհի օրինակները: Տես, նայիր՝ նման վարքը միայն ուժեղացնում է ագրեսորին: Դու չես շահի, դու չես հանգստանա: Թույլին չեն հարգում: Թույլին չեն նկատում…

Այս կոչերն իհարկե ճիշտ են: Բայց, կարծում եմ, թույլ լինելու մասին մեր վերլուծությունները չպետք է լինեն թաղային մակարդակի: Բակում մենք կարող ենք տեսնել վարքն ու արդյունքը, բայց ի՞նչ է թաքնված վարքի հետևում: Ինչո՞ւ է ինչ-որ մեկը թույլ և նախընտրում զիջել, հետո՝ էլի զիջել ու կրկին զիջել… Թերևս արժի այս հարցին խոշորացույցով նայել, քանի որ միայն իրականությունը մանրէ առ մանրէ ուսումնասիրելով՝ կարող ենք ուրվագծել մեր հետագա անելիքների ճանապարհը: 

Հաճախ Հայաստանի կառավարության և թուրքական տանդեմի հարաբերությունները նմանեցնում ենք զոհի և բռնարարի հարաբերությունների: Մենք ասում ենք՝ պայքարիր, զոհ մի եղիր: Չի աշխատում: Ընտանեկան բռնությունները կամ դպրոցական բուլինգն ուսումնասիրած հոգեբանները գիտեն, որ զոհի կողմից ընդվզումը շատ բարդ գործընթաց է: Մենք հաճախ ենք լսում հասարակության կողմից մեղադրանքներ՝ եթե ամուսինը ծեծում էր, ինչո՞ւ կինը չէր թողնում հեռանում, եթե դպրոցում նեղացնում էին, ինչու երեխան չէր պատմում մեծերին և այլն, և այլն… 

Խնդիրն այն է, որ զոհը, որպեսզի պայքարի, պետք է ունենա ռեսուրս, իսկ որքան երկար է մնում զոհի կարգավիճակում, այնքան նրա ռեսուրսները սպառվում են: Օրինակ՝ ընտանեկան բռնության ենթարկված կինը շատ ավելի մեծ հավանականությամբ կընդվզի, եթե ունենա իրեն պաշտպանող, ընդունող, սիրող ընտանիք, ֆինանսական որոշակի անկախություն, իրավական գրագիտություն, ներքին ավելի խոր ռեսուրսներ, օրինակ՝ սեփական անձի կարևորության զգացում: Բռնարարն իհարկե ամեն ինչ անելու է՝ փորձելով փոշիացնել այս ռեսուրսները: Արգելել շփումներն ընկերների և ընտանիքի հետ, արգելել աշխատել և այլն, քանի որ գիտի՝ հենց այս ռեսուրսների առկայությունն է, որ զոհին ստիպելու է ընդվզել, չենթարկվել:

Երկրների միջև հարաբերությունները շատ ավելի բարդ են, քան միջանձնայինը: Նախ՝ այստեղ ոստիկան և դատավոր չկա: Փախչելն ու օգնություն կանչելը չեն օգնի: Չկա օրենք, չկա վերահսկող: Այստեղ ինձ կարող են առարկել և ասել, որ գոյություն ունի միջազգային օրենք: Ինչին ի պատասխան կասեմ, որ յուրաքանչյուր օրենք կարող է համարվել գործուն, եթե ունի կենտրոն, որը կարող է պատժել օրենքը խախտողին: Եթե այդ կենտրոնը օրենքի մի խախտողին պատժում է, մյուսին՝ ոչ, կամ պարզապես նկատողություն է անում և մոռանում՝ արդյոք կարելի՞ է համարել, որ օրենքը գործում է: Իհարկե՝ ոչ: 

Այսպիսով՝ մենք չունենք օրինական դաշտ, այսինքն՝ բռնարարի դեմ պայքարելու միակ միջոցը սեփական ընդվզումն է: Ագրեսիան ընդդեմ ագրեսիայի: Բայց եկեք տեսնենք, թե ինչ ռեսուրսներ ունի մեր հայրենիքը: Քաղաքականության մեջ, որպես կանոն, հեռուստատեսային խոսող գլուխները որպես ռեսուրս են մատնանշում տարբեր բաներ՝ աշխարհագրական դիրքը, տնտեսության զարգացվածությունը, դաշնակիցների հետ հարաբերությունները, վարկանիշները տարբեր աղյուսակներում: Բայց չպետք է խաբվել այս ցուցակին: Սրանք իրական ռեսուրսի ԱՐԴՅՈՒՆՔՆ են միայն, ոչ թե հիմքը: Իրական ռեսուրսը խելացի բնակչությունն ու էլիտան է: Հատկապես քաղաքական էլիտան: Ես հատուկ չնշեցի՝ կրթված, չնայած կրթությունը շատ կարևոր է, քանի որ հաճախ քաղաքականության մեջ որոշիչ դեր է խաղում ոչ թե կարդացած գրքերի ցանկը, այլ հասարակ, տեղական քթի ծակն ու ֆայմը: Չշփոթել տգետ շուստրիության հետ: 

Որոշ քաղաքական գործիչների համար տարածված մի որակավորում կա՝ քաղաքական կենդանի: Այսպես են անվանում այն գործիչներին, որոնք ունակ են չոր դուրս գալ շատ խրթին իրավիճակներից: Սա գավառական շուստրիությունը չէ, սա բավականին բարձր տեղեկացվածությունը, ֆանտաստիկ մտավոր կարողությունները, հուզական ինտելեկտը և դեռևս Հոմերոսի գովերգած ռազմավարական խորամանկությունն է: 

Այս ամենն ունենալու համար, այո՛, պետք է լավ կրթություն, որը չպետք է շփոթել տարբեր նեոկայսերական կենտրոններից հրամցված բուկլետային գաղափարական դասընթացների հետ, նախատեսված «ճ» կարգի երկրների համար: Պետք է նաև սեփական իրականությունը զգալու, հասկանալու կարողություն, որը տալիս են միայն կյանքի ակտիվ փորձառությունը և գրեթե երբեք օֆիսում համակարգչի առաջ կուչ եկած ժամերը: 

Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ կոռուպցիայից քայքայված, իրականությունից կտրված, սեփական պղպջակի մեջ հարմարավետ տեղավորված քաղաքական էլիտաներին փոխարինելու եկան այս էլիտաների 30 տարվա կառուցած աշխարհի ուղիղ հետևանքը՝ թերի կրթությամբ, թերի կյանքի փորձով, թերի քթածակով…

Մեր մատների արանքով ավազի պես թափվում են մեր վերջին առավելությունները: Դրանցից ամենաակնառուն հայերի միջև կապն է: «Դավաճան-թալանչի»  դիսկուրսը հյուծող է և, մեծ հաշվով, մեզ զրկում է վերջին ռեսուրսից՝ իրար լսելու և հասկանալու ունակությունից: Մենք չենք ուզում ընդունել, որ պարտվել ենք: Եթե անգամ մեզ դավաճանել են, իսկ թշնամու բանակին՝ ոչ, սա, միևնույն է, նշանակում է, որ մենք պարտվել ենք: Եվ ցավալին այն է, որ տեղի ունեցածի հետևանքով մենք կորցրել ենք ոչ միայն արտաքին՝ աշխարհագրական և տնտեսական ռեսուրսներ, այլ նաև շարունակ կորցնում ենք ներքին ռեսուրսը՝ մտածելու, լուծում գտնելու, չփոշիանալու հատկությունը… Նման պարագայում գրեթե միշտ դատապարտված ենք խուսափելու, հանձնելու, անկյունում կուչ գալու, աչքներս փակելու: Մենք թույլն ենք: Հենց այն փաստը, որ մենք չենք ուզում դա ընդունել, վկայում է մեր թուլության մասին: Մենք արդեն իսկ որդեգրել ենք այս տակտիկան: Վերևից՝ ներքև, ներքևից՝ վերև: 

Սոցիոլոգիայում հայտնի ֆենոմեն կա, կոչվում է՝ Մատթեոսի էֆեկտ: Այն առաջին անգամ առաջարկել է ամերիկացի սոցիոլոգ Ռոբերտ Մերթոնը: Այս ֆենոմենը առավելությունների անհամաչափ բաշխման մասին է, որի արդյունքում առավելություն ունեցողը շարունակում է առավելություններ կուտակել, իսկ մյուս՝ ի սկզբանե սահմանափակ ռեսուրսներով կողմը շարունակում է ավելի ուժգին կորցնել, հետևաբար ժամանակի ընթացքում նրա հաջողության հասնելու շանսերը նվազում են: Այս ֆենոմենը նկատվում է սոցիալական, կրթական, տնտեսական անհավասարության մեջ: Այն կոչվում է Մատթեոսի էֆեկտ, քանի որ ֆենոմենի իմաստը խստագույնս արտահայտված է Մատթեոսի Ավետարանում. «Ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ»: 

Այս շրջապտույտից դուրս գալու թերևս միակ ճանապարհը խոր շունչ քաշելն է, սեփական թուլությունը, սեփական մեծամտությունը, ոչ կոմպետենտությունը ընդունելը և փոքրիկ առավելությունները հատիկ-հատիկ հավաքելը: Բայց դրանից առաջ նախ պետք է գիտակցել, որ մեզ համար ամեն ինչ չէ, որ պարզ է, և մեծ քաղաքականության մեջ ամեն ինչ՝ գործընթացները, մարդիկ, հասարակությունները… իրականում շատ ավելի բարդ են, քան մեզ երբևէ թվացել է: 

Մատթեոսի էֆեկտի շրջապտույտից դուրս գալու համար նույն Աստվածաշնչի առաջարկած բանալի բառը թերևս «խոնարհությունն» է: 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Մատթեոսի էֆեկտը. հանձնողն ավելի կհանձնի, նվաճողն ավելի կնվաճի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Москвич застрял пенисом в цементе, когда делал его скульптуру

Пригородное пассажирское сообщение • Re: Московские Центральные Диаметры(МЦД)

Путину предложено перенести столицу России в Сибирь

Всероссийский фестиваль «Детство» пройдет на 37 площадках Нижнего Новгорода

Музыкальные новости

В Русском драматическом театре побывали потомки Николая Бестужева

Титов предположил, что у «Динамо» и «Краснодара» еще 10 лет не будет шанса на победу в РПЛ

Подъехала Audi чтобы забрать виновников: очевидица - о Maserati, сбившем ребенка

«В девять лет я уже был очень любвеобильным». Актер Михаил Богдасаров вспомнил детство в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3  

Новости России

В преддверии Дня России: в Москве прошел масштабный флешмоб

Москвич застрял пенисом в цементе, когда делал его скульптуру

Рынок доставки продуктов вырос на 55%

Житель Москвы зацементировал себе половой орган, когда делал скульптуру

Экология в России и мире

Адские цены на Сочи и Анапу заставили российских туристов найти новые пути экономии

Уникальный интерактивный проект Ставропольской психиатрической больницы на выставке-форуме «Россия»

Можно ли прожить без музыки? Дискуссия протагонистов музыкального бизнеса

Новая коллекция ювелирных украшений Louis Vuitton

Спорт в России и мире

Зверев вышел в финал «Ролан Гаррос»

Калинская поддержала Синнера после поражения на "Ролан Гаррос"

Андреевой предрекли борьбу за топ-10 рейтинга WTA в текущем сезоне

Каспер Рууд: «Не буду выступать на турнирах перед «Уимблдоном», но на нем, конечно, сыграю»

Moscow.media

В Забайкалье пятерых мигрантов задержали за групповое изнасилование девочки-подростка

Роман Старовойт выразил готовность оказывать дальнейшую поддержку в строительстве Ленского моста в Якутии

Об отношении к русским в Азербайджане

В Карелии арестовали учителя-педофила







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *