Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի Քարինտակի գյուղը
Monument Watch – Սույն թվականի ապրիլի 5-ին Google Earth արբանյակային ծառայությունը թարմացրեց Ասկերանի և Շուշիի շրջանների տիեզերական պատկերները։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում կայքի թիմն արձանագրեց, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի Քարինտակի գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով, քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով։ Քարինտակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի հարավային