Ապրիլի 19-ին կայացավ InTech Armenia 2024 կոնֆերանսը «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» խորագրի ներքո (լուսանկարներ)
Ապրիլի 19-ին «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» խորագրի ներքո կայացավ InTech Armenia 2024 տեխնոլոգիական միջոցառումը, որը մեկ հարկի տակ հավաքեց գործարարների և ՏՏ մատակարարների, ինչպես նաև նորարար լուծումներով և բիզնեսում արհեստական բանականության ազդեցությամբ հետաքրքրված անձանց։
Միջոցառման կազմակերպիչը Noventiq Armenia ընկերությունն է։ Ընկերության տնօրենի՝ Սարգիս Հարությունյանի խոսքերով, InTech Armenia ամենամյա տեխնոլոգիական իրադարձություն է ՏՏ շուկայի զարգացմանն ու ՏՏ նախագծերի իրականացմանն առնչվող կարևոր հարցերի քննարկման համար՝ բիզնեսի և ՏՏ մատակարարների հետ համագործակցությամբ։ Միջոցառումը նպատակ ունի բացահայտելու ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները։
«Արդեն 3-րդ տարին է ինչ հանդիպում այս ֆորմատով և նման մասշտաբով։ Մեր ամենամյա հանդիպման նպատակն է քննարկել ՏՏ շուկայի զարգացմանն ու ՏՏ նախագծերի իրականացմանն առնչվող կարևորագույն խնդիրները՝ բիզնեսների և ՏՏ մատակարարների հետ համագործակցությամբ։ Այս անգամ մենք հավաքվել ենք «Ձևավորելով բիզնեսի ապագան. ներդաշնակեցնելով արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը և թվային առաջընթացը» խորագրի ներքո՝ պարզելու, թե ինչպես են այսօրվա առաջատար միտումները ու տեխնոլագիաները վերափոխում ու կերտում բիզնեսի ապագան»,- նշեց Սարգիս Հարությունյանը։
Միջոցառման առաջին մասում՝ պանելային քննարկման շրջանակներում, մասնագետները եկան այն եզրահանգման, որ արհեստական բանականությունը շարունակում է ներթափանցել մեր կյանքի բոլոր ոլորտներ, և անհրաժեշտ են մտածված նկատառումներ ու ակտիվ միջոցներ դրա առավելություններից օգտվելու համար՝ միաժամանակ նվազեցնելով ռիսկերը:
Քննարկման ընթացքում համապարփակ պատասխաններ տրվեցին թեմայի վերաբերյալ ներկաների մոտ ծագած հարցերին, իսկ երկրորդ մասում ՏՏ գլոբալ ընկերությունների ներկայացուցիչները կիսվեցին տեխնոլոգիայի աշխարհի վերջին նորարարություններով և պատկերացումներով: