1921 թվականի ապրիլի 27-ին Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստան
103 տարի առաջ այս օրը՝ 1921 թվականի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացած Համազանգեզուրյան երկրորդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը երկրամասի թվով 95 պատվիրակների կողմից ընտրվեց վարչապետ և արժանացավ «Խուստուփյան արծիվ» շքանշանի։ Լեռնահայաստանի հռչակումն ուներ երկու նպատակ․ դիմագրավել թյուրք-ադրբեջանական հարձակմանը, ապա՝ քաղաքական ճնշման միջոցով ստիպել բոլշևիկյան իշխանությանը՝ ճանաչել երկրամասը Հայաստանի անքակտելի մաս։ Հենց այդ նպատակով