Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ)
Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին, ինչի մասին հայտնում է «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ: Քաղաքացիներին էր միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
Նշենք, որ Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերջին օրերին տեղի են ունենում անհնազանդության ակցիաները՝ հաջակցություն Ադրբեջանին տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարող տավուշցիների։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: