Երևանի 19-ամյա բնակիչը կալանավորվել է թմրանյութերի գովազդով զբաղվելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ