Բլինքենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում. ԱՄՆ պետքարտուղարություն
«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անձամբ է ներգրավված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ լրագրողի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը: «Պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է այս տարածաշրջանում: Որպես պետքարտուղար կանոնավոր շփումներ է ունեցել այս երկու երկրների հետ: Շարունակում ենք հավատալ, որ այստեղ հնարավոր է խաղաղություն և շարունակում