Երեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ)
Երեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով։
Բնակիչներից մեկը դիմել է Tert.am-ին, ուղարկել է տեսանյութեր և հայտնել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով։
«Զանգել ենք 911։ ՆԳՆ ՓԾ-ից եկել և ասել, որ ոչ մի բան չեն կարող անեն, նկարել են, սեփականատիրոջ տվյալները վերցրել են ու գնացել են»,- ասել է բնակիչը։
«Այնուհետև զանգել են Վեոլիա ջուր, չեն պատասխանել։ Հարևաներից մեկը ծանոթ ուներ, զանգել եկել են, և բնակիչների օգնությամբ ջուրը հանել են»,- ասել է բնակիչը։
Տեսանյութը կարող եք դիտել տելեգրամյան մեր ալիքում։