Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ – Yerevan State University էքսպո-2024»-ին
Երևանի պետական համալսարանում այսօր կայացել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին, որը մեկ հարկի տակ հավաքել է դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։ Էքսպոյի շրջանակներում դիմորդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունը և ընձեռած աշխատանքային հնարավորությունները։