Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարությունը ցուցումներ է հրապարակել
Հայաստանում սունկից 2024 թվականին թունավորվել է 8 մարդ:Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, նշելով, որ սունկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: