Արցախցի Էլլադան որոշել է հսկայական ծաղիկներ պատրաստել. «Ա1+»
«Ա1+». Էլլադա Չալյանը մասնագիտությամբ լեզվաբան է, դասավանդել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա աշխատանքի անցել ԱՀ քաղաքաշինության նախարարությունում։ Այսօր, սակայն, հոբբին է վերածել մասնագիտության։ Երեք բալիկների մայրը թե տանը, թե երեխաների մանկապարտեզում սիրում էր հեքիաթային միջավայր ստեղծել։ «Մարտունիում ուրախ առիթների ֆոտոզոնաների դիզայների պակաս կար։ 2021-2022 ուս. տարվա շրջանավարտներից սկսվեց իմ առաջին վճարովի աշխատանքը՝